Այսօր: Չորեքշաբթի, 29 Մարտի 2017թ.
Նոր Խարբերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.02.17 ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴՈՒՄ
Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին Քրիստոսի Սուրբ Ծննդյան  օրվանից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է 40 օրեկան մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը, որը նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ:   Տյառնընդառաջի  տոնակատարությունը սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան, քանի որ  եկեղեցական  տոնացույցով նոր օրը սկսվում է երեկոյան ժամերգությունից հետո: Նոր Խարբերդ համայնքի  մշակույթի տանը փետրվարի 13-ին կայացավ «Սիրո ուժը» խորագրով  միջոցառումը: Դպրոցի երեխաները մասնակցել էին «Սիրո ուժը» շարադրության մրցույթին: Համայնքի ղեկավար Կամո Կակոյանի աջակցությամբ երեխաները պարգևատրվեցին հուշանվերներով և շնորհակալագրերով: ... Մանրամասն
28.01.17 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ
Շնորհավոր տոնդ Հայոց բանակ: Փառք Հայոց բանակին, նրա զինվորին, զինվոր ծնած մայրերին ու հայ ժողովրդին:  Լինելով աշխարհի հնագույն ազգերից մեկը` հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է հարուստ մշակույթ, այդ թվում ռազմական, որի բաղկացուցիչներից են ռազմական արվեստը, ռազմական գիտությունը, տեխնիկան, ռազմական ու ռազմահայրենասիրական դաստիարակությունը և բարոյականությունը: Ճիշտ է հայերը ռազմաշունչ ռազմատենչ ազգ չեն, սակայ իրենց մարտունակությամբ, քաջությամբ, պատերազմելու արվեստով, ռազմական տաղանդով ոչ միայն չեն զիջել, այլև հաճախ գերազանցել են շատերին: Պատմությունը դա ապացուցել է:  Յուրաքանչյուր երկրի զինված ուժերի գերագույն խնդիրը սեփական ժողովրդի անվտանգության ապահովումն է, իսկ այդ զինված ... Մանրամասն
27.12.16 ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Ամանորը հրաշալի տոն է, որը կապված է գալիք տարվա լավագույն հույսերի և ցանությունների իրականացման հետ: Այն կախարդական է, խորհրդավոր, զարմանալի, անկրկնելի ու հմայիչ... Մարդիկ սպասում են հերթական հրաշքի, մի լուսավոր հեքիաթի, նոր երջանկության... Շնորհավոր Ամանոր... ցանկանում եմ, որ 2017 թվականը նոր ձեռքբերումների տարի լինի...

 Սիրով համայնքի ղեկավար Կամո Կակոյան

08.12.16 ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՐԾԱՆՔ ԶԻՆՎՈՐ
Հայրենիքի պաշտպանությունը սուրբ գործ է ։ Այն միավորում է մեզ ու հզոր բռունցք դարձնում ։ Հայն իր հողի համար միշտ էլ կռիվ է տվել ու արյուն թափել։ Պատմությունից հայտնի է, որ նենգ է թշնամին ու չի փոխվում ։ Այդ է պատճառը, որ կեղծ հրադադարներին ու խոստումներին մենք չենք հավատում ։   Հայ զինվորը միշտ պատրաստ է ամեն գնով պաշտպանել իր հայրենի հողը ։   Արարատի մարզի Նոր Խարբերդի համայնքապետարանում դեկտեմբերի 8-ին տոն էր։ Համայնքապետ Կամո Կակոյանը տեղեկանալով, որ իր համայնքի ժամկետային զինծառայող   Արմեն Ավետիսյանը Հայոց բանակին անվերապահորեն ծառայելու համար խրարուսվել է ՀՀ պաշտպանության նախարարի կողմից շնորհակալագրով, համայնքապետարան էր հրավիրել Արմենի ծնողներին՝ իր շնորհակալությունը ... Մանրամասն
07.12.16 1988 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7... ԵՐԿՐԱՇԱՐԺ՝ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ
1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:41-ին, վայրկյանների ընթացքում ավերածություններ եղան Հայաստանի 21 քաղաքներում և 324 գյուղերում, ոչնչացվեց Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը, քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրիի (Լենինական) շինությունների 80 տոկոսը, վնասներ կրեց Վանաձորը: Բնական արհավիրքն ընդգրկեց երկրի տարածքի ավելի քան 40%-ը` Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերը: 28 տարի առաջ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:41-ին, պաշտոնական տվյալներով, ընդամենը 30 վայրկյանի ընթացքում բնական աղետը դարձավ 25 հազար մարդու մահվան պատճառ, 100 հազարը ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, 500 ընտանիք մնաց անօթևան: Այսօր 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է: Նոր Խարբերդի համայնքապետարանի ... Մանրամասն
01.11.16 Beeline-Ը ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՈՍՔԻ ՈՒԺԸ » ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՍԿՍՎԱԾ Է
Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամը հայտարարում են «Երեխաների խոսքի ուժը» ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագրի մեկնարկը տրվեց Արարատի մարզ Նոր Խարբերդ համայնքում հանրային իրազեկման միջոցառումների շարքով։ «Երեխաների խոսքի ուժը» ծրագրի նպատակն է օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները զարգացնել երեխաների և պատանիների ստեղծագործ, քննադատական և այլընտանքային մտածողությունը, բարձրացնել ծնողների և համայնքի բնակիչների իրազեկվածությունը երեխաների բարեկեցության վերաբերյալ։ Ծրագրի շրջանակում հանդիսավոր   արարողությամբ ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիրը, որը կխթանի երեխաների պաշտպանության ոլորտում արդյունավետ եռակողմ համագործակցության գործընթացը ... Մանրամասն
05.10.16 ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆ
Ի՞նչ կմնար մարդկությունից, տե՜ր աստված,   Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:   Ահա ինչու` ամբողջ հոգով և սրտանց-   Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև: Ամեն մարդ էլ... ունի սիրած ուսուցիչ,   Հանճարն անգամ... Ուսուցիչ է ունեցել:   Դուք`անանո՜ւն, ձեր սաները` անվանի:-   Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև: Ախ, շա՜տ հաճախ տառապել եք անաղմուկ,   Լույս եք ցանել, բայց հալածվել ու խաչվել:   Տիրողները` շքեղաշո՜ւք, դուք` անշո՜ւք...   Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև: Շատ դժվար էր` խավար դարում ձեզ համար:   Այս լույս դարում, օ՜, դժվա՛ր է առավել-   Երեխաներն ամե՛ն ինչ էլ գիտեն լավ...   Ուսուցիչներ, ... Մանրամասն
01.09.16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Առանձնակի ջերմությամբ ուզում եմ շնորհավորել առաջին դասարանցիներին ու հույս հայտնել, որ տոնական այս խանդավառությունը նրանց ուղեկից կլինի կրթության բոլոր աստիճաններում: Տոնական այս օրը մեկ անգամ ևս առիթ է տալիս մեզ` կրթության գործընթացի բոլոր մասնակիցներիս` աշակերտից մինչև տնօրեն, ասպիրանտից մինչև պրոֆեսոր, վերագնահատելու գիտելիքի կարևորությունն ինչպես յուրաքանչյուր անձի բարեկեցության, այնպես էլ մեր պետության զարգացման ու հզորացման գործընթացում: Կրթության ոլորտում համաշխարհային զարգացումներն այսօր հավաստում ... Մանրամասն
01.06.16 ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
Ամբողջ աշխարհում Հունիսի 1-ը նշվում է որպես երեխաների պաշտպանության օր: Սա, թերևս, ամենաբարի տոնն է բոլոր տոների մեջ, որովհետև այն վերաբերում է աշխարհի ամենաբարի, ամենասիրելի, ամենամիամիտ, ամենաթանկ էակներին՝ երեխաներին: Այս պայծառ տոնի առիթով ջերմ սիրով և սրտանց շնորհավորում եմ Նոր Խարբերդ համայնքի բոլոր մանուկ քաղաքացիներին՝ մաղթելով նրանց անհոգ մանկություն, ծնողական գուրգուրանք, դաստիարակների հոգատարություն դայակների խնամք, շրջապատի ուշադրություն, մի խոսքով՝ ամե˜ն-ամե˜ն ինչ: Երեխաները մեր ապագան են. սա մեծերիս համար կարգախոս չպիտի լինի, այլ կենսակերպ, որ պիտի հաստատվի մեր ամենօրյա գործերով: Երեխաները սիրո, ջերմության և, վերջապես, մեր ուշադրության կարիքը զգում են ամե´ն ... Մանրամասն
27.05.16 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ Տոնական եւ հիշարժան է այս օրը բոլորիս համար, քանի որ դուք հրաժեշտ եք տալիս հարազատ դպրոցին, որտեղ մեկ տասնամյակ շարունակ ոչ միայն գիտելիքներ եք ձեռք բերել, այլեւ սովորել գնահատել բարին ու գեղեցիկը, ազնիվն ու առաքինին: Վստահ եմ, որ ձեզ համար այսուհետ հայրենիքը կխորհրդանշվի ինչպես հայրենի հողով ու ընտանիքով, մշակույթով ու հավատքով, պետությամբ ու ժողովրդով, այնպես էլ հարազատ դպրոցով ու սիրելի ուսուցիչներով: Շնորհավորանքի խոսքեր եմ հղում նաեւ մեր մանկավարժներին, ում սրտերն այսօր լի են ուրախությամբ ու վաստակած բերկրանքով: Ձեր հետեւողական աշխատանքի եւ անմնացորդ նվիրման շնորհիվ կրկին մի նոր սերունդ կյանք է մտնում` իր հետ տանելով ձեր պատգամները: Համոզված եմ, որ 2016 թվականի ... Մանրամասն
15.04.16 ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴԸ ԱՐՑԱԽԻ ՀԵՏ Է
Մեզ համար այս դժվարին օրերին սփյուռքահայությունը, Հայաստանի բոլոր համայնքները, հասարակական կազմակերպություններն ու անհատները մեկ բռունցք դարձած թիկունքից սատարում են սահմանում կանգնած հայ զինվորին:  Արցախ են ուղարկվում առաջին անհրաժեշտության իրեր, սնունդ և դեղորայք: Աջակցության հարցում անմասն չմնաց Նոր Խարբերդ համայքը: Նոր Խարբերդի համայքապետարանի, մանկապարտեզի, թիվ 1և թիվ 2 դպրոցների աշակերտների և ուսուցիչների, մշակույթի տան, երաժշտական դպրոցի, գրադարանի ինչպես նաև  ԱԺ նախագահի օգնական Մամիկոն Մարգարյանը իր ընկերների հետ միասին, Անհատ ձեռներեց Մաթևոս Մաթևոսյանի և խարբերդցիների կողմից ուղարկված առաջին անհրաժեշտության սննդամթերքը, դեղորայքը և կենցաղային   ապրանքներով բեռնավորված ... Մանրամասն
08.03.16 ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆ
 Սիրելի′ կանայք, մայրեր և քույրեր սրտանց և ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մարտի 8–ի՝ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ: Մաղթում եմ առողջություն, կանացի երջանկություն, ընտանեկան ներդաշնակություն, մասնագիտական և աշխատանքային հաջողություններ: Անգնահատելի է կանանց դերը մեր ժողովրդի, պետության կյանքում, անառարկելի` նրանց ներդրումը մեր ժողովրդի համար կարևորագույն և անկյունադարձային ժամանակաշրջաններում։ Հատկապես հայ կանանց դերը անուրանալի է հայկական ընտանիքների ավանդական կենսաձևի պահպանման, ամրացման և նոր սերնդի դաստիարակության գործում։ Սպարապետ Գարեգին Նժդեհը իրավացիորեն նշել է. «Մայրերի ափի մեջ պետք է փնտրել ազգերի ճակատագիրը»։ Սիրելի կանայք, եղեք կենսախինդ, հաջողակ ... Մանրամասն
28.01.16 ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐ

Հունվարի 28-ը արդեն մի քանի տարի է նշվում է որպես բանակի օր՝ բանակ, որ չնայած երիտասարդ տարիքին, որպես Հայոց իրողություն, իր էության մեջ հազարավոր տարիների հպարտանալու արժանի պատմություն ունի ամբարած, սկսած մեր նախահայր Հայկից, շարունակած Տիգրան Մեծով, Մամիկոնյան տոհմի սպարապետներով, Բագրատունիներով, մինչև Սարդարապատ,Բրանդերբուրգյան դարպասների մոտ քոչարի պարած թամանցիներ, մինչև Շուշի և Քարվաճառ ազատագրած մերօրյա հերոսները:

Մեր բանակը կարճ պատմական ժամանակահատվածում անցնելով ծանր փորձություններ՝ պատերազմներով և բանակի խաղաղ կառուցմամբ, թրծվել է և  դարձել մեր անկախության գլխավոր երախտիքը և այսուհետև հպարտության և ներշնչման աղբյուր է:

Շնորհավոր ծնունդդ Հայոց բանակ!

29.12.15 ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ բարեմաղթանքներ ենք հղում Ձեզ և Ձեր ընտանիքներին, ցանկանում անձնային երջանկություն, առողջություն և բարեկեցություն:

Ցանկալի է, որ մենք տարեմուտի շեմին վերհիշենք հավերժական արժեքները՝ հույս, հավատ, սեր, ազնվություն, բարություն, արդարություն:

Ահա այն պարզ, բայց մնայուն  արժեքները, որոնց հավատարիմ մնալով միայն կկառուցենք մեր  երազանքների երկիրը:

Համայնքի ղեկավար պարոն Կ.Կակոյանը համայնքի երեխաներին ուրախացրեց նվերներով:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

05.10.15 ՈՒՍՈՒՑՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆ
        Սիրելի ուսուցիչներ, Մեսրոպյան զավակներ         Անհուն սիրով և երախտագիտությամբ շնորհավորում եմ ձեզ՝ ձեր այս  գեղեցիկ տոնի  կապակցությամբ, ցանկանում եմ երկարատև տարիների նոր արգասիքներով լեցուն կյանք:         Սիրելի  ուսուցիչներ, հայ դպրոցի անդուլ մշակներ, ձեր ամբողջ  կյանքը մեր ժողովրդին  հավատարմորեն և հասատուն կերպով ծառայելու մի պայծառ  օրինակ է, մեր ժողովրդի հոգևոր հարստությունը գալիք սերունդներին ցույց տալու փառավոր օրինակ:         Դուք  փարոսի նման ամենուր լույսի ջահակիր եք դարձել ու այրվելով  ձեր ... Մանրամասն
30.09.15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1 ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
Սիրելի տարեցներ, տատիկներ և պապիկներ, Այսօր՝ հոկտեմբերի 1-ին աշխարհի առաջադեմ երկրներում նշվում է տարեցների միջազգային օրը: Թեև ամբողջ աշխարհում հենց այս օրն է նշվում, որպես տարեցների տոն, այդուամենայնիվ նրանց նկատմամբ պատկառանքի հասնող հարգանքը, որը մեր ազգային առանձնահատկություններից է  մեր մեծերին մեծարելն ու  գնահատելն  է:  Նոր Խարբերդ համայնքի գյուղապետարանի աշխատակազմը փորձում է անել առավելագույնը, որ ձեզ համար լինի արժանապատիվ կենսապայմաններ: Սիրելի տարեցներ Դուք վստահ եղեք, որ մշտապես համայնքի ղեկավարի ուշադրության կենտրոնում եք և ես կփորձեմ անել ամեն ինչ, որ ապահովեմ Ձեր անհոգ ծերությունը: Համայնքի ղեկավարը կազմակերպելով տնայց՝  բոլոր տարեցներին անհատական ... Մանրամասն
22.09.15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21 ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեում հայ  ժողովուրդը միաձայն <ԱՅՈ> ասաց անկախությանը; Անկախության տարիները պայքարի,դժվարությունների հաղթահարման, ինչու չէ նաև ձեռքբերումների արդյունավետ տարիներ են եղել;Զինվենք համբերությամբ, և հավատանք, որ անկախության տարիների դժվարությունները ժամանակավոր են; Համայն աշխարհին հանճարներ տված հայ ժողովուրդը ամրապնդելու է իր անկախությունը, քանզի այն ոչ թե նվիրվում է, այլ տրվում է ամենօրյա և անդուլ պայքարով միայն; Դարեր շարունակ պետականությունից զրկված հայ ժողովրդի համար երեզանք է եղել անկախությունը; 1991 թվականին Անկախության հռչակագրից հետո ծանր ու դժվարին տարիներ է ապրել Հայաստանը; Նվաճած անկախությունը պահպանվել է ազգի լավագույն զավակների ... Մանրամասն
01.09.15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1
Գիտելիքը ժամանակակից մարդ կոչվելու չափանիշն է: Գիտելիքն է զենքը խավարի դեմ պայքարելու: Գիտելիքով պիտի հաղթենք: Համայնքի ղեկավարը բարձր է գնահատում կրթության և գիտության դերը նոր մարդու ձևավորման գործում: Գիտելիքն ու հավատը անխախտ դաշինք են կազմում: Գիտելիքով հարստանում է հավատը, հավատով ամրապնդվում է գիտելիքը: Շնորհավորում ենք բոլոր մանուկներին, ովքեր այս տարի առաջին անգամ ոտք են դնելու դպրոցի շեմն ու սկսելու են քայլել ուսումնառության լուսավոր շավիղներով: Շնորհավորում ենք բոլոր երիտասարդներին և աղջիկներին, ովքեր որդեգրել են գիտելիքները հարստացնելու վճռականությունը, իրենց կայուն գիտելիքների շնորհիվ դարձել են ուսանող ու այս տարի առաջին անգամ նստելու են ուսանողական նստարանին: Շնորհավորում ... Մանրամասն
12.05.15 ՄԱՅԻՍԻ 9
Մենք  խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ Մենք ձեր դեմ ելանք մեր  լեռների պես` Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ: Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես, Դուք հողմերի պես կչքվեք վայրագ: Մայիսի 9-ը ՝ 1945 թվականի մայիսի 9-ին, հեռավոր Բեռլինի փողոցները թնդում էին հայկական ավանդական <Քոչարու> խրոխտ հնչյուններից; 1992 թվականի մայիսի9-ին Շոշիի ՍուրբՂազանչեցոց եկեղեցու գավիթը ծառս էր լինում խենթորեն <Քոչարի> պարող հայ ռազմիկների կրունկների տակ; Ավարայրի, Սարդարապատի, Շուշիի հաղթանակները կռած հայ ժողովուրդը անառիկ է առաջին հերթին իր հաղթական ոգով; Հայժողովրդի հերթական մայիսը առաջին հանրապետության կազմավորմամբ մեզ պարգևեց ազատ ու անկախ այն երկիրը, որի ... Մանրամասն
27.04.15 ԱՊՐԻԼԻ 24 ՄԵԾ ԵՂԵՌՆ
1915  թվականից ցավը մորմոքում է հայոց սրտերում, ամեն վշտի հետ վերստին արթնանում միևնույն ժամանակ  ստիպելով, պարտադրելով փյունիկյան ուժով շտկել մեջքներս,վերընդյուղվել ու խեղճակրակությունից հասնել պահանջատիրության: Հասնել` սեփական արդարացիության, ուժի և ամրության գիտակցումով, սեփական հողին, հայրենիքին անմնացորդ նվիրումով: Աշխարհի շատ խորհրդարաններ են  ճանաչել Հայոց Ցեղասպանությունը և և դեռ ճանաչվելու ու դատապարտվելու են: Ողջ  աշխարհը պիտի դատապարտի մարդկության դեմ ուղղված ցանկացած ոճրագործություն, այդ թվում` ամենախոշոր և ամենասարսափելի ցեղասպանությունը, որը օսմանյան թուրքիայի իշխանությունների  կողմից հետևողականորեն ու ծրագրված իրականացվեց հայ ժողովրդի դեմ: Ողջ  ... Մանրամասն
1 2


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, հ. Նոր Խարբերդ

(0236)6-00-30

norkharberd.ararat@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner